211652_close_icon
views-count1108 դիտում article-date 21:23 06-12-2024

Ռումինիայի ՍԴ-ը չեղյալ է հայտարարում նախագահական ընտրությունները

Ռումինիայի Սահմանադրական դատարանը այսօր հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում նախագահական ընտրությունները, որի երկրորդ փուլը դեռ պետք է կայանար կիրակի օրը։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Սահմանադրական դատարանը որոշել է «չեղյալ համարել Ռումինիայի նախագահի ընտրության ողջ ընտրական գործընթացը դրա կոռեկտությունն ու օրինականությունն ապահովելու համար», - ասվում է որոշման մեջ։

Սահմանադրական դատարանի աննախադեպ որոշումը, որը վերջնական է, կայացվեց այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը նախագահ Կլաուս Յոհանիսը գաղտնազերծեց հետախուզության տվյալները, որոնց համաձայն Ռուսաստանը լայնածավալ քարոզարշավ է իրականացրել, TikTok- և Telegram ալիքների հազարավոր մեդիահաշիվներով գովազդելով ծայրահեղ աջ թեկնածու Կալին Ջորջեսկուին, ով արդյունքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցավ։

Ռումինիայի վարչապետ Մարսել Չիոլակուն հայտարարել է, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները չեղյալ համարելու բարձրագույն դատարանի որոշումը «միակ ճիշտ որոշումն է» այն բանից հետո, երբ գաղտնազերծված փաստաթղթերը ցույց են տվել ռուսական միջամտությունը։ Այժմ պետք է նշանակվի նախագահական ընտրությունների առաջին փուլը կրկնելու նոր ամսաթիվ:

Նմանատիպ նյութեր