211652_close_icon
views-count916 դիտում article-date 21:57 06-12-2024

Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կանադայի արտաքին գերատեսչությունների միջև

Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կանադայի արտաքին գերատեսչությունների միջև:

Խորհրդակցություններում հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կանադականը՝ ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց, Ֆրանսիայում և Մոնակոյում Կանադայի դեսպան Ստեֆան Դիոնը:

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկայի վերաբերյալ՝ ընդգծելով Հայաստանի և Կանադայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և անվտանգությանը վերաբերող հարցերին: Կողմերը նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստան-Կանադա երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը:

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Կանադայի դիրքորոշումը՝ ի պաշտպանություն ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը, ինչպես նաև Կանադայի դերը Հայաստանում ընթացող բարեփոխումներին:

Պարույր Հովհաննիսյանը նաև անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին, ինչպես նաև ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Նմանատիպ նյութեր