211652_close_icon

Իրանը պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Սիրիայի կառավարությանը և բանակին

views-count1234 դիտում article-date 22:10 06-12-2024
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ապահովել Սիրիայի կառավարության, ժողովրդի և բանակի լիակատար աջակցությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Fars» գործակալությունը, այս մասին նա հայտարարել է Բաղդադում՝ Իրաքի նախագահ Մուհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ հանդիպումից հետո։

Արաղչին ընդգծել է, որ Իրանի նպատակը Սիրիայի կառավարության և ժողովրդի աջակցության համար համատեղ ջանքերի ամրապնդումն է։ 

«Մենք նպատակ ունենք խորացնել քաղաքական խորհրդակցություններն ու համադրվածությունն Իրանի և Սիրիայի միջև՝ նպաստելով կառավարության և ժողովրդի շահերի պաշտպանությանը»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր