211652_close_icon
views-count1087 դիտում article-date 22:26 07-12-2024

Ամերիկան չպետք է միջամտի Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին․ Թրամփ

Սիրիայում գրոհայինները գտնվում են Դամասկոսի արվարձաններում՝ նախապատրաստելով Ասադին տապալելու լայնածավալ գործողություն:

Ռուսաստանը, Ուկրաինայում մեծ կորուստների պատճառով, չի կարող կանգնեցնել դա։  Այս մասին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ռուսաստանը երբեք ոչինչ չի շահել Սիրիայում իր ներկայությունից. Սիրիան մեր դաշնակիցը չէ. ԱՄՆ-ն ընդհանրապես չպետք է միջամտի այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։ Սա մեր պատերազմը չէ. Թող իրադարձությունները զարգանան: Մի խառնվեք»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր