Մեր ժողովուրդների պայքարը եվրոպական ապագայի համար հաղթանակով կավարտվի․ Զուրաբիշվիլին՝ Զելենսկուն
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Շնորհակալություն, նախագահ Զելենսկի, վրաց ժողովրդին ցուցաբերած Ձեր հաստատակամ ու անսասան աջակցության համար։
Մեր ժողովուրդների պայքարն անկախության, ազատության և եվրոպական ապագայի համար հաղթանակով կավարտվի, այլընտրանք չկա»,- Զելենսկու հետ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ այսօր մի քանի տասնյակ երկրների ու կառավարությունների ղեկավարներ այցելել են Ֆրանսիա՝ ներկա գտնվելու Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը: