211652_close_icon
views-count1324 դիտում article-date 15:48 08-12-2024

Ադրբեջանում ձերբակալվել է քաղաքագետ Ազեր Գասըմլին

Ձերբակալվել է ադրբեջանցի քաղաքագետ Ազեր Գասըմլին, հայտնում է «Թուրան» գործակալությունը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Բաքվում գործող Քաղաքական կառավարման ինստիտուտի ղեկավար Գասըմլիին մոտ երկու շաբաթ առաջ իշխանություններն արգելեցին լքել երկիրը, մի քանի օր անց հաղորդվեց, որ քաղաքագետը որպես վկա հարցաքննվել է մի քանի քրեական գործերով:

Գասըմլին հայտնի է որպես Ադրբեջանի կառավարության ներքին և արտաքին քաղաքականության քննադատ։ Իր վերջին շրջանի հարցազրույցներում քաղաքագետը պնդում էր, որ երկրում նոր թափ առած ձերբակալությունների ալիքը պայմանավորված է Կրեմլի հետ Ալիևի վարչակազմի մերձեցմամբ:

Նմանատիպ նյութեր