211652_close_icon
views-count25797 դիտում article-date 09:41 10-12-2024

Անհավատալի է, բայց փաստ. այսօր 4 տարի է՝ մեզ հետ չէ մեր սիրելի Գեներալը

Այսօր դեկտեմբերի 10-ին լրանում է Գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանի մահվան 4-րդ տարելիցը։

2020 թվականի այս չարաբաստիկ օրը կյանքից հեռացավ Գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանը:

Անհավատալի է, բայց փաստ, այսօր 4 տարի է մեզ հետ չէ մեր սիրելի Գեներալը: Բարի, պատրաստակամ և պարզապես լավ մարդ, սիրված և հարգված Գեներալ, միշտ բարեկիրթ պահվածքով, մեղմ, հանդարտ բնավորությամբ, հումորի ինքնատիպ զգացողությամբ հրաշալի զինակից: Նա օգնում էր և սատար կանգնում անգամ այն մարդկանց, որոնք մոլորյալ էին, քանզի գիտեր.

Սիրել, ներել և՛ թշնամուն, և՛ չարին: 

Այսպես ենք հիշում մեր լավ Գեներալին, ում կորուստը մեծ ցավ է նրան ճանաչողներիս համար:

Գեներալը մեզ պատգամեց` մարդի՛կ, բարի եղեք միմյանց հանդեպ, հիշաչար մի եղեք, կյանքից ոչինչ չեք տանելու, այս անցավոր աշխարհում մտածեք միայն լավ գործ, լավ անուն թողնելու մասին:

Մնաս բարով, մեր սիրելի ընկեր, մեր Գեներալ, մեծատառով Մարդ: Մենք երկար, շատ երկար պիտի զգանք քո բացակայությունը, քո խորհուրդն ու կարիքը:

 Ափսո՜ս, հազա՜ր ափսոս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր