49897 դիտում
15:16 10-12-2024
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հերոսածին մայրը դիմում է խնդրանքով, որ մոտ 2 տարի առաջ առևանգված իր մեքենան վերադարձնեն․ նա գիտի նաև՝ որտեղ և ում մոտ է, բայց ըստ իրեն՝ իրավապահ կառույցները անգործության են մատնված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Նուրվարդ Գրիգորյանը, ով ցանկացավ իր դժգոհությունը հայտնել այն հարցի շուրջ, որ իր մեքենան արդեն 2 տարի է՝ առևանգել են, ինքը գիտի՝ որտեղ է գտնվում, բայց ոստիկաններն ու քննիչները գործը չեն բացահայտում ու մեքենան չեն վերադարձնում։ Ն․ Գրիգորյանը նաև ասաց, որ ինքը հանդիսանում է 2004 թվականին Արցախի Հանրապետությունում հերոսացած Արմեն Հակոբյանի մայրը, ամուսինը նույնպես մահացել է, իսկ մյուս տղան էլ գտվում է արտերկրում։
Նա ասաց․ «2022 թվականի դեկտեմբերի 17-ին ինձ պատկանող «Ford Escort» մակնիշի մեքենան, որոշել էի վաճառել, քանի որ առողջական խնդիրներ ունեի և ինձ գումար էր պետք և մի տղա եկավ, ինչ-որ թուղթ դրեց սեղանին , մտածեցի, որ անձնագրի պատճեն է, կամ ինչ-որ պարտավորագիր ու տարավ մեքենան։ Ես միամիտ կին էի, միայնակ բնակվող և չհասկացա ինչ կատարվեց։ Անցան ամիսներ ու ո՛չ այդ տղան այլևս երևաց, ո՛չ մեքենայից խաբար կար, այսինքը նա իմ մեքենան առևանգեց։ 2023 թվականի փետրվարին տեսա, որ մեքենան Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում ոմն Վահրամ Միլիտոնյան վաճառում է։ Անմիջապես զանգեցի նրան ու ասեցի, որ դա իմ մեքենան է ու նա հանկարծ չվաճառի ու դիմեցի ոստիկանություն։ 1 տարի գործը մնաց ոստիկանությունում, հետո ուղարկեցին քննչական, ինձ տասնյակ անգամներ տարան, բերին, բայց միչև օրս ոչ մի քայլ։ Ես ասում եմ իմ մեքենան որտեղ է գտնվում, ում մոտ, գնացեք բերեք, սակայն չգիտես ինչու չեն ուզում գործը բացահայտեն։ Խնդրում եմ, որ իրավասու կառույցները ուշադրություն դարձնեն այս հարցին և իմ մեքենան վերադարձնեն, քանի դեռ երրորդ անձի չեն վաճառել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3704 դիտում
23:28 25-05-2020
Ղազախստանում ՀՀ դեսպանատունը, ըստ ահազանգած քաղաքացու, անգործության է մատնված. ՀՔԱՎ