211652_close_icon
views-count1144 դիտում article-date 16:59 10-12-2024

Հովիկ Աղազարյանն էլ կարող է այստեղ լինել, այս միջոցառումը քաղաքական հետապնդnւմների ենթարկվածների մասին է. Ռուբեն Մելիքյան

Բռնադատվածներին, քաղաքական բանտարկյալներին նվիրված հուշահամալիրն իր նպատակային նշանակությանը մեծ հաշվով չի ծառայում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մոտ 10 օր առաջ հրապարակային կոչ ներկայացրեցինք մեր քաղաքացիներին, բոլոր նրանք, ովքեր որ կարծում են, որ ենթարկվել են քաղաքական հետապնդումների, կարող են լինել այստեղ, օրինակ Հովիկ Աղազարյանը կարող էր այստեղ լինել: Նրա անձնական հաղորդակցությունը, գաղտնիությամբ պաշտպանվող հաղորդակցությունը հայտնվել է ինչ-որ մարդկանց սեղանին և դարձել է տասնյակ, հարյուրավոր մարդկանց սեփականությունը։ Այդ մարդն էլ կարող էր այստեղ լինել, մենք բոլորին ենք այստեղ սպասում»,- ասաց իրավապաշտպանը:

Անդրադառնալով կազմակերպված միջոցառմանը ՄԻՊ-ի ներկա գտնվելուն, Ռուբեն Մելիքյանն ասաց. «Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանին, ապա ես չգիտեմ, նրա իրավունքները խախտվո՞ւմ են այս պահին, թե չեն խախտվում, չեմ կարող ասել, նրան հարկադրաբա՞ր են տարել մարդու իրավունք պաշտպան նշանակել, իր կամքո՞վ է գնացել, բայց նրա այստեղ լինելն այլ պատճառով էր կարևոր:

Երբ հարցնում եք այդ անձնավորությանը, ասում ենք տիկին մարդու իրավունքների պաշտպան, Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, նա ասում է ինձ հայտնի չէ նման դեպք, այստեղ են այդ մարդիկ, եկեք այդ տասնյակ մարդկանց հետ խոսեք, նրանցից շատերը քաղբանտարկյալ են եղել: Ջայլամային քաղաքականությանը կարելի է վերջ տալ, օրինակ, այստեղ տեսնում եմ Մամիկոն Ասլանյանին, Նարեկ Մալյանին, տեսնում եմ Վազգեն Սաղաթելյանին, Վահագն Չախալյանին, այն մարդկանց, որոնց իրավապաշտպանները երկար ժամանակ է պնդում են, ասում են, որ այդ մարդիկ քաղաքական պատճառներով են ազատությունից զրկվել: Եկեք հարցրեք, թե ինչու են այդ մարդիկ  պնդում, որ քաղբանտարկյալ են։ Մենք հետաքրքիր բան էինք մտածել այսօրվա համար, որ տեղադրեինք տոնածառ, որտեղ այս մարդկանց պատմությունները ծրարներով տեղադրված կլինեն խաղալիքների փոխարեն»։

Նմանատիպ նյութեր