23172 դիտում
16:52 11-12-2024
Նոր Հաճնի կամուրջն արդեն ամբողջությամբ գործում է. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, երկարատև աշխատանքներից հետո Նոր Հաճնի կամուրջը շահագործման հանձնվեց: Արդեն երթևեկությունը երկկողմանի գործում է: Առաջիկայում անավարտ մնացած աշխատանքներն էլ ամբողջությամբ ավարտին կհասցվեն. պետք է տեղադրվեն ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ, ցուցանակներ:
Ինչպես երեկ՝ դեկտեմբերի 10-ին, հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարելի է ասել ամբողջությամբ ասֆալտապատվել էր Կոտայքի մարզում Նոր Հաճնի կամուրջը ու ճանապարհաշինարարները վերջնական աշխատանքներ էին իրականացնում ՝ պաշտպանիչ երկաթե արգելապատնեշները ներկելու, ջրահեռացման համար նոր, ավելի հարմարավետ խողովակների ցանցապատ հատվածները տեղադրելու ուղղությամբ:
Ճանապարհաշինարարները հայտնում էին, որ 2-3 օրից Նոր Հաճնի կամուրջն արդեն ամբողջությամբ կհանձնվի շահագործման, այսինքն կվերաբացվի այն, մինչդեռ ըստ նրանց հայտնածի՝ իրենք այն պետք է շահագործման հանձնեին 2025 թվականին:
Տրված էր, որ աշխատանքները պետք է կատարվեին 300 օր, սակայն իրենք, ընդառաջելով Կառավարության և ազգաբնակչության հորդորներին, աշխատանքներն իրականացրել են նույնիսկ հանգստյան օրերին:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
923 դիտում
16:03 07-04-2015
Գորիս-Կապան ավտոճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
6416 դիտում
12:12 15-05-2018
Հալիձոր- Տաթև ճանապարհահատվածի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է. նախարարություն