1531 դիտում
17:44 15-12-2024
Գերմանիայում նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առաջ՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքով
Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները՝ ընդդիմադիր Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միությունը/Քրիստոնեասոցիալական միություն դաշինքից, կներկայանան Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարան՝ այսպես կոչված «ադրբեջանական գործի» շրջանակում կաշառակերության մեղադրանքով, հայտարարել է դատարանի ներկայացուցիչը։ Այս մասին գրում է dw.com-ը: Փոխանցում է Tert.am-ը։
«Ադրբեջանական գործով» մեղադրյալներն են քաղաքական գործիչներ Ակսել Ֆիշերը և Էդուարդ Լինտները։ Առաջինը մեղադրվում է կաշառք ստանալու, երկրորդը՝ պաշտոնյաներին կաշառելու համար՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի օգտին որոշումների վրա ազդելու նպատակով։ Երկու կասկածյալներն էլ հերքում են մեղքը։
Հետաքննության տվյալներով՝ 2010 թվականից ԵԽԽՎ-ում աշխատող Լինթները 2016 թվականին 19 կեղծ ընկերությունների միջոցով ստացել է մի քանի միլիոն եվրո։ Այդ գումարի մի մասը նա փոխանցել է մյուս պատգամավորներին, որոնք պետք է ազդեին իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա, կարծում են քննիչները։
Ֆիշերը, որը նույնպես 2010 թվականից աշխատում էր ԵԽԽՎ-ում, Ադրբեջանին ձեռնտու ելույթներ է ունեցել և գաղտնի փաստաթղթեր ուղարկել։ Փոխարենը՝ 21,800 եվրոյի կաշառք է ստացել:
Էդուարդ Լինտները dpa գործակալությանը տված մեկնաբանությունում կաշառակերության վերաբերյալ մեղադրանքն անվանել է «լիակատար անհեթեթություն»։ Լինտների խոսքով՝ պատգամավորական ժամկետն ավարտելուց հետո նա աշխատել է որպես լոբբիստ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ճանաչվի որպես Ադրբեջանի տարածք, ինչը «ճշմարիտ է միջազգային իրավունքի տեսանկյունից»։ Դրա համար Բաքուն գումար է վճարել իր ընկերություններին, սակայն, ըստ Լինտների, այն չի փոխանցել այլ պատգամավորների։
Աքսել Ֆիշերը dpa-ի հետ զրույցում ասել է նաև, որ իրեն առաջադրված մեղադրանքները «ճիշտ չեն:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
667 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
571 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
682 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ