211652_close_icon
views-count1402 դիտում article-date 17:55 16-12-2024

Աստված չանի, որ չորս տարի հետո դուք մի բան ղեկավարեք մեր երկրում...կամ գաղթելու եք, կամ՝ դատվելու. Սամվել Հակոբյան

Սամվել Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ավինյանն օրը սկսել է զգլխիչ մտքերով:

«Մեր լռությունն ընդդիմախոսների ջրաղացին ջուր է լցնում».

Ո՜չ, Ավինյան, ընդդիմախոսների ջրաղացին ջուր են լցնում ձեր ձախողված որոշումներն ու չարեփոխումները:

Ջրաղացին ջուր է լցնում այն, որ հետևողական կերպով դուք ինքներդ մերժում եք ձեր իսկ բերած անգրագետ թեզերը, թվերը և վերլուծությունները:

Օդի աղտոտվածության դեմ քառամյա ծրագիր եք ուզում բերել: Ո՞ր մի նախագիծն եք հաջողել, որ սա հաջողեք: Ինչքան Կենտրոնը բեռնաթափեցիք ու տրանսպորտի ստվերը գտաք, էդքան էլ օդը կմաքրեք:
Աստված չանի, որ չորս տարի հետո դուք մի բան ղեկավարեք մեր երկրում… Կամ գաղթելու եք կամ՝ դատվելու։

Այլընտրանք չունեք:

Վերջում էլ՝ թե բա, «միայն փողի գողը չէ, որ գող է, հողի գողը նույնպես գող է»:

Բա մեր հողը ծախողը, անկախ նրանից, թե ում է ծախում՝ լինի դա թուրք թե կառուցապատող մի օլիգարխ, գող է թե ո՞չ:

Ազգային արժանապատվության, պետական կայունության և անվտանգության գողը գող է թե՞ ոչ…»

Նմանատիպ նյութեր