1345 դիտում
23:19 16-12-2024
Գերմանիայի խորհրդարանի երկու պատգամավորներ կասկածվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ
Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանը հաստատել է Բունդեսթագի նախկին Քրիստոնեա-սոցիալական միության պատգամավոր Էդուարդ Լինթների և նրա Քրիստոնեա-դեմոկրատական միության գործընկեր Ակսել Ֆիշերի դեմ մեղադրանքները։ Դրա մասին գրում է Münchner Merkur պարբերականը։ Փոխանցում է News.am-ը։
Նրանց կասկածում են կաշառակերության և կոռուպցիայի մեջ, մասնավորապես, որ Բաքվից գումար են ստացել՝ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կերպարը սպիտակեցնելու նպատակով։
Դատախազության տվյալներով՝ նրանք գումարներ են ստացել՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հօգուտ Ադրբեջանի որոշումների վրա ազդելու համար։
Լինթները ԵԽԽՎ-ում աշխատել է մինչև 2010 թվականը և, ըստ քննիչների, մինչև 2016 թվականը «բազմամիլիոն դոլարներ է ստացել օտարերկրյա ընկերություններից»: Հաղորդվում է, որ նա գումարի մի մասն ուղարկել է այլ պատգամավորների, որոնք պետք է ազդեին Ադրբեջանի շահերից բխող որոշումների վրա։
Ըստ քննիչների՝ նա դրական ելույթներ է ունեցել հօգուտ Ադրբեջանի և գաղտնի փաստաթղթեր ուղարկել։ Հաղորդվում է, որ դրա համար նա 21 հազար 800 եվրո կաշառք է ստացել:
Բունդեսթագի պատգամավորների դատավարությունը կսկսվի հունվարի 16-ին։

Նմանատիպ նյութեր
3037 դիտում
14:27 31-01-2020
Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ մեղադրվող պատգամավորին
Այս բաժնից
1075 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1096 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1081 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար