211652_close_icon
views-count1153 դիտում article-date 19:45 31-12-2024

Ալիևի զարմուհուն կալանավորել են Հունաստանում թմրանյութերով երեկույթի կազմակերպման կասկածանքով

Աթենքի հարավում գտնվող վիլլայում ոստիկանությունը ռեյդ է իրականացրել թմրամոլների մասնակցությամբ խնջույքի վրա և տարբեր իրավախախտումների համար կալանավորել է 13 մարդու: Այս մասին հայտնում է հունական Kathimerini պարբերականը: Փոխանցում է News.am-ը։

Ըստ իշխանությունների, միջոցառման կազմակերպիչը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի ազգականն է:

Խոսքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եղբոր՝ Իզզաթ Ջավադովայի, հայտնի դիջեյ Միքայելա Ջավա մականունով զարմուհու մասին է, հայտնում է Le Matin-ը։

Այս տեղեկատվության վերաբերյալ հարցին ոստիկանության աղբյուրը, որը հրաժարվել է հայտնել իր անունը, հաստատել է, որ դա իսկապես նա է, ավելացնելով, որ «նա է կազմակերպել երեկույթը»:

Նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի է և Ալիևի (մահացած) հորեղբոր՝ Ջալալի դուստրը։

Ջավադովի մոտ հայտնաբերվել է կոկաինի, էքստազի և մետամֆետամինի 45 փաթեթ, ինչպես նաև ավելի քան 43 հազար եվրո արժողությամբ սեյֆ։

Նա և ևս ինը հոգի կներկայանան դատավորի առջև հինգշաբթի օրը, հավելել է աղբյուրը:

Նմանատիպ նյութեր