Մինչև 2025 թվականը Պակիստանը կդառնա աշխարհի 5 միջուկային գերտերություններից մեկը. Time
10 տարի հետո Պակիստանը միջուկային հզորությամբ աշխարհում 5-րդը կլինի, գրում է Times պարբերականը՝ հղում անելով ամերիկյան անկախ կազմակերպության իր աղբյուրներին:
Չիկագոյի միջուկային ոլորտի գիտնականների կանխատեսմամբ՝ այդ երկիրը, որը ներկա պահին ունի 110-130 միջուկային մարտագլխիկ, մինչև 2025 թվականը երկու անգամ կավելացնի դրանց թիվը:
Կազմակերպության զեկույցի հրապարակումը համընկել է ԱՄՆ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի այցի հետ: Հանդիպմանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկելու է Պակիստանի կողմից ամենափոքր միջուկային մարտագլխիկների կիրառման սահմանափակման անթույլատրելիության մասին:
«Պակւստանի միջուկային ծրագիրը ուղղված է Հնդկաստանի դեմ և այն գոյություն ունի նրա համար, որպեսզի թույլ չտա պատերազմ»,-ասել է աղբյուրը: