211652_close_icon
views-count838 դիտում article-date 16:35 02-01-2025

Պաղեստինում արգելվել է «Ալ-Ջազիրայի» հեռարձակումը

Պաղեստինի իշխանությունները արգելել են «Ալ-Ջազիրա» համաարաբական հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակումն ինքնավարության տարածքում։ Փոխանցում է Azatutyun-ը։

Պաշտոնական ծանուցումն այսօր հանձնվել է Քաթարում գտնվող հեռուստաընկերության Ռամալայի թղթակցական կետի աշխատակիցներին։

Այս քայլի պատճառը «Ալ Ջազիրայի» կողմից Ջենին քաղաքում տեղի ունեցող ներպաղեստինյան բախումների «ոչ անաչառ լուսաբանումն է»։

Պաղեստինի մշակույթի և հեռահաղորդակցության նախարարության պնդմամբ, որոշումը ժամանակավոր բնույթ է կրում։ Պաղեստինցի պաշտոնյաները սակայն չեն հստակեցնում, թե որքան է գործելու արգելքը։

«Ալ Ջազիրայի» ղեկավարության պնդմամբ, այս քայլի նպատակն է «կաշկանդել հեռուստաընկերության աշխատակիցներին՝ հետ պահելով նրանց օկուպացված տարածքներում ծավալվող իրադարձությունների լուսաբանումից»։

Նմանատիպ նյութեր