211652_close_icon
views-count841 դիտում article-date 17:27 20-01-2025

Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ)

Աշտարակի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Օշականի 48-ամյա բնակիչն աճեցնում է կանեփ և թմրանյութ է օգտագործում։

48-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 4 փաթեթ, որոնցից մեկը դեղնականաչավուն, 3-ը` բյուրեղանման զանգվածներով։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր