211652_close_icon
views-count844 դիտում article-date 18:00 20-01-2025

Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 20-ին ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին։

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։

Զրուցակիցներն անդրադարձել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն ու այս համատեքստում իրավունքների պաշտպանությանը վերաբերելի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի։

Քննարկման շրջանակում նախանշվել են համագործակցության ուղղությունները։

Նմանատիպ նյութեր