211652_close_icon
views-count1255 դիտում article-date 13:02 21-01-2025

Բոլորս էլ սխալվում ենք. Ալեն Սիմոնյանը՝ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է» գրառման մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ճեպազրույցի ժամանակ Արցախ անվանումն օգտագործեց, ապա մի քանի անգամ ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրնկելով «Ղարաբաղ» բառը։

«Արցախը (ապա նշեց Ղարաբաղը, խմբ) երբևիցե Հայաստանի կողմից չի ճանաչվել որպես անկախ պետություն որևիցե իշխանության ժամանակ, և ՀՀ-ն իր որևէ հարևանի նկատմամբ տարածքային պահանջ չունի և չի ունեցել»:

Լրագրողների հակադարձումներին, թե ինչու Արցախը փոխեց Ղարաբաղ ասաց, ԱԺ նախագահը նշեց, որ կարծում է՝ ճիշտը Ղարաբաղ ձևակերպումն է:

Հարցին էլ՝ ինչո՞ւ է ասել, թե Աղդամն իր հայրենիքն է, Սիմոնյանն ասաց. «Բոլորս էլ սխալվում ենք»:

Նմանատիպ նյութեր