211652_close_icon
views-count526 դիտում article-date 14:28 22-01-2025

Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արսեն Թորոսյանը:

Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովում ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65 պատգամավոր: Թորոսյանն ընտրվել է 64 կողմ, 1 դեմ ձայներով:

Արսեն Թորոսյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Նմանատիպ նյութեր