211652_close_icon

ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի. Թաթոյան

views-count1195 դիտում article-date 11:53 24-01-2025
ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական դատարանի երեկվա արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են: Ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի` ավտորիտար պետություններին լիակատար բնորոշ պահվածքով: Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Համոզված եմ` այս հիմքով, պետության համար ցավոք, ավելի հիմնավոր խախտումներ են արձանագրվելու առաջիկայում»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր