211652_close_icon
views-count631 դիտում article-date 10:40 12-02-2025

ՔՊ վերնախավի համար մարդկանց պառակտումը, իրար նկատմամբ ատելությունը, քաոսը դարձել են իշխանության մնալու երաշխիք. Արման Թաթոյան

ՔՊ վերնախավի համար Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումը և իրար նկատմամբ ատելությունը, քաոսը դարձել են իշխանության մնալու երաշխիք: Այս մասին իր էջում գրել է Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով, մեր մեջ այս արատավոր երևույթների գլխավոր սերմանողը, տարածողն ու հովանավորը ՔՊ վերնախավն է և ՔՊ-ի քարոզչական մեքենան: Արցախցիների հետ կապված ԱԺ նախագահի երեկվա խոսքերը դա ևս մեկ անգամ ապացուցեցին:

«ՔՊ-ն դրանից է սնվում, ու դա է նրան ուժ տալիս ճիշտ նույն կերպ, ինչ ադրբեջանական իշխանության համար` թշնամանքը հայերի նկատմամբ»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր