778 դիտում
14:34 24-01-2025
ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. ներկայացուցիչ
ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության աղբյուրը:
«Այո, ՀԱՊԿ քարտուղարությունը տեղյակ է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տվյալ հայտարարությանը, սակայն մենք առաջվա պես Հայաստանը համարում ենք դաշնակից և շարունակում ենք աշխատել Երևանի հետ»,- նշել է զրուցակիցը։
Նախօրեին ՀՀ ԱՀԾ-ն իր զեկույցում քիչ հավանական էր համարել, որ 2025-ին կվերանան ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երևանի մասնակցությունը սառեցնելու հիմքերը:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, քանի որ, ըստ նրա, այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծում երկրի ինքնիշխանության համար։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության հարցերով միջազգային ֆորումում ասել էր, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ։ Սակայն Հայաստանն այս առումով կոնկրետ որոշումներ չի կայացրել։

Նմանատիպ նյութեր
4077 դիտում
10:51 21-05-2021
Ինչպես է տարբերվում իսկական դաշնակիցը ոչ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցնե՞րն են․ «Առավոտ»
1339 դիտում
17:08 02-06-2023
Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ «ուկրաինական հակամարտությունում Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ» հայտարարությունը
Այս բաժնից
877 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1555 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ