211652_close_icon
views-count568 դիտում article-date 18:01 28-01-2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ

Հունվարի 28-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Աբու Դաբիում անցկացվող «Ռաիսինա՝ Մերձավոր Արևելք» համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել «GLOBSEC»-ի նախագահ Ռոբերտ Վասի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության նոր հեռանկարները, այդ թվում հետազոտական և վերլուծական ոլորտներում:

Հատուկ անդրադարձ է կատարվել նախորդ տարի Երևանում մեկնարկած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին, վերջինիս շրջանակներում հետագա փոխգործակցության հնարավորություններին և ձևաչափերին:

Նմանատիպ նյութեր