1222 դիտում
19:49 29-01-2025
ԱՆ քրեակատարողական ծառայության պետը «Արմավիր» ՔԿՀ-ում մասնակցել է Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը
Այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված
Բանակի օրվան։ Ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, Ծառայության
պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը, հիմնարկի վարչակազմը, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Միջոցառումը նախաձեռնվել էր «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»
ՊՈԱԿ-ի կողմից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական
աշխատանքների բաժնի աջակցությամբ։
Ազատազրկված անձինք հանդես են եկել օրվան նվիրված բանաստեղծություններով, Հայոց բանակի մասին պատմական ակնարկներով, կենսագրական ակնարկով անդրադարձել են բոլոր այն քաջ հայորդիներին, որոնք իրենց
անձնվիրությամբ ու անձնազոհությամբ անգնահատելի ներդրում են ունեցել Հայոց բանակի կազմավորման և կայացման հարցում։ Միջոցառումը համեմված է եղել ազգային պարերով, հնչել են նաև հայրենասիրական երգեր։
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը նախ շնորհավորել է բոլորին այս կարևորագույն
տոնի կապակցությամբ, այնուհետ երախտիքի խոսքեր հայտնել Հայոց բանակի սպաներին և զինվորներին, որոնց
անձնվիրության շնորհիվ կայացել է Անկախ Հայաստանը և սկիզբ է դրվել մեր երկրի նորագույն պատմությանը։
Անդրադառնալով միջոցառմանը՝ Ծովինար Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և
հատկապես մասնակից դատապարտյալներին՝ կարևորելով առավել մեծ թվով ազատազրկված անձանց ներգրավումը
նմանատիպ միջոցառումներին և, առհասարակ, վերասոցիալականացման ծրագրերին։
ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը նույնպես շնորհավորել է բոլորին Բանակի օրվա առթիվ՝ նշելով, որ հայկական
բանակն ազգային հպարտության անկյունաքարն է և պետության անվտանգության անբեկանելի երաշխավորը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2176 դիտում
22:48 31-01-2019
Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել Սանկտ-Պետերբուրգում
904 դիտում
23:16 28-01-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է բանակի կազմավորման 32-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Այս բաժնից
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1705 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
532 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր