211652_close_icon
views-count922 դիտում article-date 17:23 04-02-2025

Նիկոլ Փաշինյանին 2020 թվականի օգոստոսի 14-ին գրել էի, որ սեպտեմբերի վերջ պատերազմ է սկսելու. փաստը կա. Արշակ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանին 2020 թվականի օգոստոսի 14-ին գրել էի, որ սեպտեմբերի վերջ պատերազմ է սկսելու. փաստը կա:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:

«2020 թվականի օգոստոսի 14-ին, փաստը մոտս կա, ես քեզ, Նիկոլ Փաշինյան, գրավոր գրեցի, որ մինչև սեպտեմբերի վերջ պատերազմ է սկսելու: Առաջարկում եմ ուժեղացնել դիվանագիտությունդ, ուղարկել արտգործնախարարին Մոսկվա, այլ երկրներ, անհրաժեշտ է անել ամեն ինչ, որ պատերազմ չսկսվի: Փաստացի կարող եմ ապացուցել: Դուք ոչինչ չարեցիք: Հիմա նստել, կռուտիտ ես անում»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը 2018-2021թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական:

Նմանատիպ նյութեր