Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը
2025 թվականի փետրվարին համացանցում տարածված լուսանկարներից պարզ դարձավ, որ Ադրբեջանական կողմը վնասել է Ծիծեռնավանքի խորանը:
Ինչպես գրում է monumentwatch.org-ը, լուսանկարներից երևում է, որ ջարդվել է խորանում գտնվող սուրբ սեղանը և խաչակալը (նկ. 1, 2): Նշենք, որ դեռևս 2023 թվականին պղծվել էր և վնասվել Ծիծեռնավանքի տաճարը (մանրամասն տես՝ Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը):
Ծիծեռնավանքի տաճարը դեռևս 2020 թվականի դեկտեմբերից, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո, դարձել է Ադրբեջանի աղվանա-ուդիական համայնքի քարոզչական թիրախներից մեկը: Չնայած այս ամենին տաճարը պարբերաբար պղծվում է: