211652_close_icon
views-count1054 դիտում article-date 14:04 10-02-2025

1,212 փաստաբան ստորագրել են հանրագիր, որով առաջարկել են, որ փաստաբանական ծառայություններն ազատվեն ԱԱՀ-ից. իրավիճակը խնդրահարույց է. Սիմոն Բաբայան

Փաստաբանական ծառայությունների հարկումը դիտարկում ենք ոչ պատշաճ երևույթ, այն խնդրահարույց է ՀՀ իրավական օգնություն ակնկալող յուրաքանչյուր քաղաքացու համար և առնչվում է վերջինիս: Այս մասին ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

«Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծից ի վեր փաստաբանների պալատը, փաստաբանների համայնքն ակտիվ գործողություններ են իրականացրել,  որ այն չկայանա, ներկայացրել են այն խնդիրները որոնց առնչվում է փաստաբանական համայնքը և ինչ հետևանքներ է ունենալու այն քաաղաքացու համար, որը հայցում է  իրավաբանական օգնություն»,- ասաց նա:

Բաբայանի խոսքով՝ ունեցել են քննարկումներ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, ներկայացրել են իրենց մտահոգությունները, այն խնդիրները, որոնք արձանագրվել են իրենց կողմից, ցավոք սրտի, որևէ արդյունքի չեն հասել:

«Այս ընթացքում 1,212 փաստաբան ստորագրեցին հանրագիր, որով առաջարկեցին, որ փաստաբանական ծառայություններն ազատվեն ԱԱՀ-ից, իսկ անվճար իրավաբանական օգնությունը մատուցող ծառայությունները փաստաբանների կողմից առհասարակ ազատվի հարկից, այդ հանրագրի պատասխանն էլ չունենք, իսկ այսօր օրենքը կիրառվում է»,- շեշտեց նա:

Ըստ Բաբայանի՝ իրավիճակը խնդրահարույց է:

Նմանատիպ նյութեր