211652_close_icon

Պարտվելուց հետո կինոյի ոչմիթիզական Ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր. Ռոբերտ Քոչարյան

views-count1318 դիտում article-date 11:38 17-02-2025
Ղարաբաղի հանձնումը կատարվեց երկու փուլով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Առաջին փուլը 2018-2020թթ.-ին,  մյուսը 2020 թ.-ից հետո՝ մինչև 23թ.-ի սեպտեմբեր»,- նշեց նա:

«Հիշեցման կարգով,  ինչ է արել 2018 թ.-ին վարչապետը. արհամարհել է 2019 թ.-ի ընդունելի առաջարկ և ըստ էության ասաց, որ ինքը սկսում է զրոյական կետից, սա նշանակում է, որ միջնորդներին ասում է, որ դուք ով եք, ես եկել եմ, ինչ կուզեմ, դա էլ կբանակցեմ և ըստ էության բակակցային գործընթացը մտցվեց փակուղի, հետո ասաց՝ Արցախը Հայաստան  է և վերջ, որը կոչ էր պատերազմի:

Սա բերեց պատերազմ, պարտվելուց հետո կինոյի ոչմիթիզական ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքական Գիքոր: 

Առաջին սխալը մեծամտությունը, հաշվարկներ չանելու կարողությունը և արկածախնդրությունն է: Երկրորդ կոպիտ սխալը եղել է Պրահայում, որով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»,- նշեց նա:

Նմանատիպ նյութեր