211652_close_icon

Հսկողությունը խիստ է լինելու շինհրապարակներն անհրաժեշտ սարքավորումներով համալրելու գործում. քաղաքապետ

views-count892 դիտում article-date 16:36 17-02-2025
էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգում  արդեն իսկ առկա է տեղեկատվություն՝  կենսապահովման ոլորտում գործունեություն ծավալող կառույցներին տրամադրված շինթույլտվությունների ու աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 17-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Համակարգն էլեկտրոնային շինթույլտվությունների, հետագծերի քարտեզավորման, աշխատանքների ընթացքի արձանագրման, ժամկետների և որակի վերահսկման ու վերլուծության    հնարավորություն է տալու: Հսկողությունը խիստ է լինելու շինհրապարակներն անհրաժեշտ սարքավորումներով համալրելու գործում. դրանք պետք է լինեն հետիոտնի ու երթևեկության տեսակետից անվտանգ՝ Երևանի ավագանու սահմանած չափորոշիչներին համապատասխան:

«Շատ կարևոր է, որ բոլորը հետևեն այս կանոններին, և շատ կարևոր է, որ մենք սկզբից մինչև վերջ մեր ժամկետներին հետևենք և այդ առումով երբևէ որևէ հարց չունենանք»,- ընդգծել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր