211652_close_icon

Հունվարին Հայաստան է եկել շուրջ 140,000 զբոսաշրջիկ

views-count820 դիտում article-date 14:37 19-02-2025
Դեպի Հայաստան 2025 թվականի հունվարին այցելել է 139,482 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։

«Նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 154,319։

2025 թ․ հունվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից` 55,130 քաղաքացի (39.5 %), Վրաստանից` 17,902 քաղաքացի (13%) և Իրանից` 13,186 անձ (9.4%)»,-ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր