211652_close_icon
views-count1963 դիտում article-date 21:24 20-02-2025

ՀՅԴ Գյումրու կոմիտեն խստորեն դատապարտում է Վարդան Ղուկասյանի հետ կատարվածը. հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի' համաքաղաքացիներ, ինչպես գիտեք, այսօր իրավապահ մարմինների կողմից բերման է ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հայտարարել է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին։

Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ։ Երկիրը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած օրվա իշխանությունները շարունակում են քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ոտնահարումը, փորձելով Գյումրիում ստեղծել վախի մթնոլորտ:

ՀՅԴ Գյումրու կոմիտեն խստորեն դատապարտում է նման գործելաոճը: Ցանկացած թեկնածուի նկատմամբ այսպիսի գործողությունները փաստում են գործող ռեժիմի ոչ լեգիտիմ լինելու և ժողովրդավարության հիմք հանդիսացող ընտրական գործընթացի նկատմամբ ունեցած խորը անարգանքի մասին։

ք. Գյումրի 20 փետրվարի, 2025 թ.

 

Նմանատիպ նյութեր