1102 դիտում
12:48 29-11-2022
Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում առաջընթաց չի լինի. Bloomberg
Բուխարեստում այսօր մեկնարկող երկօրյա գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ և այլ աջակցություն տրամադրելու մասին, սակայն Դաշինքին միանալու Ուկրաինայի հայտի առումով նշանակալի առաջընթաց չի լինի: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությանը:
14 տարի առաջ հենց Բուխարեստում Ուկրաինային և Վրաստանին խոստացան, որ երկու երկրներն էլ, ի վերջո, կմիանան ՆԱՏՕ-ին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի վերջին պաշտոնական դիմում ուղարկեց ՆԱՏՕ-ին՝ երկիրն արագացված հիմունքներով Դաշինքի կազմ ընդունելու համար: Bloomberg-ը նշում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները զգուշությամբ են վերաբերվում Կիևի խնդրանքին Ռուսաստանի հետ բախման հնարավորության պատճառով:
Ըստ գործակալության աղբյուրների՝ ԱԳ նախարարները կկրկնեն, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի համար, սակայն դեռ ժամանակը չի եկել, որ երկիրը միանա Հյուսիսատլանտյան դաշինքին:
Միևնույն ժամանակ դաշինքի ներկայացուցիչները կենտրոնացած են Ուկրաինային հակամարտությունում հաղթելու հարցում օգնելու վրա: Երեկ Բուխարեստում մամուլի ասուլիսի ընթացքում դա ընդգծել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Պուտինը հաղթի, քանի որ դա աշխարհի ավտորիտար ղեկավարներին ցույց կտա, որ իրենք կարող են իրենց նպատակներին հասնել ռազմական ուժի կիրառմամբ և աշխարհն ավելի վտանգավոր վայր դարձնել բոլորիս համար: Ուկրաինային աջակցելը մեր սեփական անվտանգային շահերից է բխում»,- ասել էր Ստոլտենբերգը:

Նմանատիպ նյութեր
2183 դիտում
15:02 30-09-2014
Ռուսաստանի նախագահ դառնալուց հետո Պուտինն անգամ խոսել է ՆԱՏՕ-ին ՌԴ-ի անդամակցության մասին. Bloomberg
1367 դիտում
12:27 27-09-2019
Զելենսկին Սթոլթենբերգի հետ հանդիպմանը բարձրացրել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը
Այս բաժնից
1120 դիտում
12:31 12-01-2025
Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
745 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում
742 դիտում
10:30 12-01-2025
Շվեյցարիան հայտարարել է, որ պատրաստ է իր երկրում անցկացնել Թրամփ-Պուտին հանդիպումը