211652_close_icon
views-count1345 դիտում article-date 14:30 27-02-2025

Այսօր Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս.Վարդանանց տոնը

Այսօր Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեիցին նշում է Ս.Վարդանանց տոնը, որը նաև օրն է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության։ Այս մասին գրում է ՀԱՍԵ Արցախի թեմը:

«Իրենց նահատակությամբ Վարդանանք հաստատեցին Հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Վարդանանց սխրանքը լավագույնս բնութագրում է Եղիշեն.

«Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահությիւն է:»

Այսօր Արցախյան պայքարն է մեր Ավարայրը՝ պատերազմ հանուն մեր ինքնության, հավատքի և հոգևոր-ազգային արժեքների։

Շնորհավորում ենք ամենքիս մեր հոգևոր ինքնությունն ընդծող այս կարևոր տոնի առիթով, և աղոթում, որ Ամենակարողն Աստված ծաղկյալ պահի Հայոց Հայրապետի հովվական գավազանը և պարգևի կյանքի արևշատ տարիներ` ի սպաս ազգային և եկեղեցական կյանքի զորացման»:

Նմանատիպ նյութեր