211652_close_icon
views-count1216 դիտում article-date 12:42 28-02-2025

ԱԳՆ-ն ոչ թե պետք է մտահոգվի, այլ գործողություններ իրականացնի. Մեսրոպ Առաքելյան

«Հայաստանի իշխանության, արտգործնախարարության վարքագիծը մեծ հույսեր չի առաջացնում և մեզ մոտ, և հասարակության մոտ, քանի որ մեկ ու կես տարի է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլ ռազմագերիներ Բաքվում են, իսկ ԱԳՆ-ն այս ամենին լռությամբ է արձագանքում»,-ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Անդրադառնալով րոպեներ առաջ ԱԳ նախարարության տարածած հայտարարությանը՝ քաղաքական գործիչն ընդգծեց, հայտարարությունը վերաբերում է  նախարարության մտահոգությանը։

«Մտահոգվելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, սակայն Բաքվում գտնվող մեր հայրենակիցների նկատմամաբ ԱԳ նախրարությունը պետք է ոչ թե մտահոգություն հայտնի, այլ պետք է գործողություններ իրականացնի»,-ասաց Առաքելյանը։

Նմանատիպ նյութեր