211652_close_icon
views-count1138 դիտում article-date 11:00 04-03-2025

Վարդան Ղուկասյանի գործով հաջորդ դատը կլինի մարտի 10-ին. նրան սպառնում է արտաքսում

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի՝ երեկ նշանակված դատական նիստը հետաձգվել է։

Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հաջորդ  նիստը տեղի կունենա մարտի 10-ին։

Կուսակցության ֆեյսբության էջում մի կարճ տեսանյութ է հրապարակվել դատական նիստի ընթացքից, որտեղ երևում է, որ դահլիճը լեցուն է։

Հիշեցնենք, որ  ԱՄՆ մաքսային և միգրացիայի վարչության Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը «Արմենպրես»-ին հայտնել է, որ  ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և կալանքի տակ է գտնվում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում. նրան սպառնում է արտաքսում։

Նմանատիպ նյութեր