211652_close_icon
views-count430 դիտում article-date 10:19 06-03-2025

Երևանի հետ աշխատանքային կապերը պահպանում ենք, Հայաստանը մնում է դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) աշխատանքային կապեր է պահպանում Երևանի հետ, և կազմակերպության պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պահպանվում են։ Այս մասին Известия-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Մենք պահպանում ենք Երևանի հետ աշխատանքային կապերը։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության ազդանշաններին, ապա հարաբերությունների ձևաչափը չի փոխվել և մնում է նույնը»,- ասել է նա։

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականի փետրվարին, հրաժարվել է ֆինանասավորում հատկացնել կառույցին, չի մասնակցում  զորավարժություններին և նիստերին, սակայն ԱՀՊԿ-ից դուրս գալու գարծընթաց չի սկսել: 

Հայաստանի իշխանությունները նման դիրքորոշումը բացատրում են նրանով, որ ՀԱՊԿ-ին 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո պատշաճ չի արձագանքել Ադրբեջանի ագրեսիային։

Նմանատիպ նյութեր