211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում «Subaru» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը՝ մասամբ հայտնվելով երթևեկելի գոտում. պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3627 դիտում article-date 12:56 17-03-2025
Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արմեն Զ.-ն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սամվել Կոստանդյանն ու պարեկ Գեղամ Բաբայանը: 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի հետ առաջացած տեխնիկական խնդիրը: 

Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է անվտանգ վայր: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր