211652_close_icon

Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՀՀ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև շտաբային բանակցություններին

views-count430 դիտում article-date 13:32 19-03-2025
Օրերս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Շտուտգարտում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող շտաբային բանակցություններին։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Շտաբային բանակցությունների ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ առանձնազրույցներ ԱՄՆ եվրոպական հրամանատարության բարձրաստիճան մի շարք սպաների հետ:

Նմանատիպ նյութեր