211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. «Ավրորա» սննդի կետում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է պատճառվել 65-ամյա պահակին

views-count5659 դիտում article-date 10:54 20-03-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ավրորա» սննդի կետում ամուսինների միջև կռիվ է և ծեծում են նաև պահակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին՝ Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Սուրեն Մ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01։20-ի սահմաններում իրենց սննդի կետում՝ պահակի համար նախատեսված սենյակում, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Անդրանիկ Գ․-ն, 45-ամյա Նվեր Մ․-ն և 43-ամյա Վալերի Ս․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։

Ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքերի արդյունքում վիճաբանության մասնակիցներ Նվեր Մ․-ն, Վալերի Ս․-ն և Անդրանիկ Գ․-ն ներկայացել են ոստիկանության Արտաշատի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր