Ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են «Mercedes»-ը, «Skoda»-ն և 2 «ՎԱԶ 2107»-երը․ 3 վիրավորներից մեկը երեխա է․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 92 րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 43-ամյա Հովհաննես Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 38-ամյա Թորոս Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 35-ամյա Էդուարդ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 32-ամյա Հրաչ Հ․-ի վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Հրաչ Հ․-ն և ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 30-ամյա Գևորգ Խ․-ն և 7-ամյա Ա․ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվ են գործել Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հարութ Ղազարյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի և դասակի հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարող Մարտին Կուրեղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկ Հովհաննես Երվանդյանը և կրտսեր պարեկ Կարլեն Խաչատրյանը։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։