211652_close_icon

Կյանքից հեռացել է Ուկրաինայի առաջին վարչապետը

views-count1096 դիտում article-date 17:31 20-03-2025
Մահացել է Ուկրաինայի առաջին վարչապետ Վիտոլդ Ֆոկինը, գրում է rbc.ru-ն:

Ֆոկինի մահվան մասին հայտնել է նրա թոռնուհին՝ Մարիան, քաղաքական գործիչը 92 տարեկան էր:

Վիտոլդ Ֆոկինը եղել է անկախ Ուկրաինայի առաջին վարչապետը 1991 թվականի օգոստոսի 24-ից մինչև 1992 թվականի հոկտեմբերի 1-ը նախագահ Լեոնիդ Կրավչուկի օրոք։

1991 թվականի դեկտեմբերին, որպես Ուկրաինայի վարչապետ, Ֆոկինը հանրապետության նախագահ Լեոնիդ Կրավչուկի հետ ստորագրել է Բելովեժյան համաձայնագիրը ԱՊՀ ստեղծման մասին, որը փաստացի նշանակում էր ԽՍՀՄ-ի լուծարում։

Նմանատիպ նյութեր