211652_close_icon
views-count19553 դիտում article-date 11:04 07-12-2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Արզական գյուղում բախվել են անչափահասի վարած «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են․ օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արզական գյուղի Երևանյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 61-ամյա Բագրատ Ս․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 15-ամյա Ազատ Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Բագրատ Ս․-ն, վերջինիս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Մարինե Ս․-ն և Ազատ Բ․-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Էրիկ Մ․-ն և 15-ամյա Էրիկ Խ․- մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից 3-ին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվ են գործել «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն  վաշտի պարեկներ Վազգեն Ազիզյանն ու Սերգեյ Հայրապետյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի,  Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վաչե Մովսիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր