522678 դիտում
17:26 28-07-2020
Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում․ Նոր Գեղիի տարածքում գտվող խնձորի այգիներում, ոռոգման համար նախատեսված երկաթե ջրախողովակում հայտնաբերվել է գլխատված ու քայքայված տղամարդու դի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունենցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։
Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Նահապետյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը։
Փրկարարները, հիմնականում քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով էլեկտրազոդման հատուկ սարք, կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել գլխատված ու ամբողջովին քայքայված տղամարդու դին։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդուարդ Սիրականյանի, և Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում։
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ս․ Քոչարյանի հանձարարականով՝ Ոստիկանության Նաիրիի, Չարենցավանի բաժիններում, Ոստիականության Նոր Հաճնի բաժանմունքում ստեղծվեցին օպերատիվ խմբեր, որպեսզի պարզեն դիակի ինքնությունը, իսկ Նոր Հաճնի պետ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ մեկ այլ օպերատիվ խումբ էլ արդեն մեկնել է բնակության հավանական հասցե։
Այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը, իսկ Երևանից էլ՝ դատական բժիշկը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1972 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)