211652_close_icon

Ծառայության ժամանակ զոհվելու, հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում էկոպարեկին կամ նրա ընտանիքին կտրվի միանվագ դրամական օգնություն

views-count760 դիտում article-date 12:21 25-03-2025
Էկոպարեկային ծառայության ժամանակ զոհվելու, հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում էկոպարեկին կամ նրա ընտանիքին կտրվի միանվագ դրամական օգնություն: Այդ մասին Ազգային ժողովի մարտի 25-ի նիստին ասաց ՇՄ նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը էկոպարեկային ծառայության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները ներկայացնելիս:

Ըստ նախարարի տեղակալի՝ նախագծով առաջարկվող փոփոխություններով կապահովվի էկոպարեկի սոցիալական երաշխիքը, կկիրառվի դրամական օգնության ինստիտուտ:

«Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում ծառայողին տրվելու է միանվագ դրամական օգնություն: Կառավարությանը տրվել է նաև լիազորություն՝ ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափն ու վճարման կարգը սահմանելու համար»,- ասաց նա:

Հարակից զեկուցող Դավիթ Դանիելյանը, անդրադառնալով էկոպարեկների ծառայության որակին, նկատեց, որ վերջիններս բարդ քննություններ են հանձնում, և ակնկալվում է՝ էկոպարեկների ծառայության որակը դրա արդյունքում կբարձրանա:

Նմանատիպ նյութեր