211652_close_icon

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ. թափուր պաշտոն կա

views-count1108 դիտում article-date 15:47 25-03-2025
Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների խմբի գլխավոր հոգեբանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, Սյունիքի մարզ, ք․Գորիս, Նարեկացու 5):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2025 թվականի մարտի 28-ը ներառյալ:  

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 15:00-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (հասցե՝ ք․ Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 15:00-ին, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):

Հիմնական աշխատավարձը՝ սկսած 267․072 ՀՀ դրամից։

Պաշտոն զբաղեցնող ծառայողը 
-    ամսական ստանում է համապատասխան հավելումներ

-    պետությունը հոգում է յուրաքանչյուր տարվա համար նրա առողջության ապահովագրության սոցիալական փաթեթի անվճար տրամադրումը

-    պետությունը պարբերաբար նախաձեռնում է արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու մի շարք ծրագրեր

-    Քրեակատարողական ծառայության բարեփոխումների շրջանակում քննարկվում է նաև այլ սոցիալական երաշխիքների հնարավորությունը

Մանրամասներն՝ այստեղ։

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ  վարչական շրջան, Արշակունյաց 63, հեռախոսահամար՝ 060-37-37-55, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):

Հանրային կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր