211652_close_icon

Տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն միայն դիվանագիտական ճանապարհով․ Արաղչի

views-count640 դիտում article-date 16:12 25-03-2025
Տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն միայն դիավանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտնել է ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում Իրանի դիրքորոշման վերաբերյալ հարցին, Արաղչին նշել է․ «Մենք դեմ ենք տարաձայնությունները լուծելու, ինչպես նաև հաղորդակցության ուղիներն օգտագործելու նպատակով ցանկացած ռազմական քայլի։ Պետք է հարգվեն երկրների տարածքային ինքնիշխանությունն ու ազգային օրենքները։ Մնացած բոլոր ուղիներն անընդունելի են»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

ՀՀ արտգործնախար Արարատ Միրզոյանը, իր հերթին, ընդգծել է, որ սահմանների անքակտելիությունը թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։

Նմանատիպ նյութեր