Շատ վատ եմ վերաբերվում Անդրանիկ Քոչարյանի դրսևորած վարքին. Ալեն Սիմոնյան
«Շատ վատ եմ վերաբերվում։ Ես այդ միջադեպին ծանոթանալուց անմիջապես հետո զանգահարել եմ Անդրանիկ Քոչարյանին։ Ես ինքս մի քանի դեպք եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունն ու լրագրողները որոշակի արձագանք են ունեցել: Ես ներողություն եմ խնդրել և համարում եմ, որ դրանով ավելի եմ ուժեղացել։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, որը ներողություն է խնդրում, էլ ավելի է ուժեղանում»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այսօր՝ մարտի 25-ին, ասաց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ, տեսնելով, որ լրագրողների խմբին է միանում Tribune.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը, պահանջել է, որ նա այլ տեղ կանգնի և չխանգարի իրեն, հակառակ դեպքում սպառնացել՝ դադարեցնել ճեպազրույցը։ Լրագրողի վրդովմունքին ու պարզաբանում ստանալու փորձին ի պատասխան՝ պատգամավորն ասել է, որ ներողություն չի խնդրելու։