211652_close_icon

ԱՄՆ փոխնախագահը կմեկնի Գրենլանդիա՝ «ստուգելու անվտանգության ոլորտում իրավիճակը»

views-count568 դիտում article-date 11:54 26-03-2025
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ այս շաբաթ կայցելի Գրենլանդիա, մասնավորապես՝ գնահատելու անվտանգության ոլորտում իրավիճակը։

Նա նշել է, որ կնոջ՝ Ուշայի՝ ամերիկյան պատվիրակության կազմում մարտի 27-29-ին նախատեսված այցը Գրենլանդիա մեծ ուշադրություն է գրավել։

«Այս ուրբաթ Ուշայի Գրենլանդիա կատարելիք ուղևորության շուրջ այնպիսի աղմուկ է բարձրացել, որ ես որոշեցի ամբողջ զվարճանքը չթողնել նրան: Այսպիսով, ես կմիանամ նրան», - ասել է ԱՄՆ փոխնախագահը X-ում:

Վենսը բացատրել է, որ մտադիր է հանդիպել ամերիկացի զինվորականների հետ, որոնք տեղակայված են Գրենլանդիայի բազայում, ինչպես նաև «պարզապես ստուգել, ​​թե ինչպես է անվտանգության իրավիճակը Գրենլանդիայում»:

«Սա շատ կարևոր է։ Շատ այլ երկրներ սպառնացել են Գրենլանդիային։ Սպառնացել են օգտագործել նրա տարածքներն ու ծովային ուղիները՝ վտանգ ստեղծելու համար Միացյալ Նահանգների, Կանադայի և, իհարկե, Գրենլանդիայի ժողովրդի համար: Ուրեմն մենք կստուգենք, թե ինչպես են գործերն այնտեղ ընթանում», - հավելել է ԱՄՆ փոխնախագահը։ 

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ դառնալուց հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է «ամրապնդել Գրենլանդիայի ժողովրդի անվտանգությունը» և որ «Գրենլանդիայի բնակիչները կշահեն Միացյալ Նահանգներին միանալուց»:

Նմանատիպ նյութեր