ԱՄՆ դատարանը ժամանակավորապես կասեցրեց «Ազատության» ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը
ԱՄՆ դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը՝ բավարարելով ռադիոկայանի պահանջն ընդդեմ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM): Հայտնում է «Ազատությունը»:
Դատարանի որոշմամբ, մինչև գործի վերաբերյալ բուն լսումները, որոնք նախատեսված են մոտակա շաբաթներին, գործակալությունը պետք է ձեռնպահ մնա «Ազատության» փակմանն ուղղված քայլերից։ Դատարանի որոշումը վերաբերում է նաև գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական Քերի Լեյքի մարտի 15-ի ստորագրած որոշմանը՝ Կոնգրեսի հաստատած «Ազատությանը» հատկացվող դրամաշնորհի դադարեցման մասին։ Դատավոր Ռոյս Լամբերթը 10 էջանոց վճռում նշել է, որ այդ որոշման կիրառմամբ «Ազատություն» ռադիոկայանին «անուղղելի վնաս» է հասցվելու։
«USAGM-ի ղեկավարությունը չի կարող մեկ արտահայտությամբ՝ գրեթե առանց հիմնավորման, ստիպել «Ազատություն» ռադիոկայանին դադարեցնել գործունեությունը, նույնիսկ եթե դա նախագահի հրամանն է», - հայտարարել է դատավորը:
Հաջորդ փուլում դատարանը կքննի «Ազատություն» ռադիոկայանի այն հայցը, որով լրատվամիջոցը պահանջում է ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունից տրամադրել Կոնգրեսի հատկացրած մոտավորապես 77 միլիոն դոլարը՝ ընթացիկ ֆինանսական տարվա մնացած մասի համար՝ մինչև 2025-ի սեպտեմբերի վերջը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։